Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ մշտական ներկայացուցչության դիվանագիտական կազմի հետ: Նախագահականից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացուցչության գործունեությանը վերաբերող հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացման գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---