«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր Hi-Line ինտերնետ փաթեթ մատչելի գներով

«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր Hi-Line ինտերնետ փաթեթ մատչելի գներով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» և «Like 3072» ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ և 8000 դրամ:

«Ամանորյա տոներին «ԱրմենՏելն» ուրախ է ինտերնետից օգտվողներին տեղեկացնել մատչելի գնով նոր Hi-Line ծառայության սակագնային փաթեթներին միանալու հնարավորության մասին: Իջեցնելով ինտերնետ ծառայության սակագները, կապի միասնական օպերատորը բարձրացնում է երկրում ինտերնետ-հասանելիության մակարդակը և հերթական անգամ հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման նախաձեռնող` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի շրջաններում», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» և «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---