Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է զբաղեցնել 46-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է զբաղեցնել 46-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է զբաղեցնել 46 տեղը 612 միավորով:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան նախկինի պես 9-րդն է 1082 միավորով, Դանիան՝ 11-րդը 1035 միավորով, Չեխիան՝ 33-րդը 749 միավորով, Բուլղարիան բարձրացել է 84 տեղը 410 միավորով, իսկ Մալթան 155-ն է 140 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1564 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1365 միավորով: 3-րդ տեղում Գերմանիան է 1345 միավորով: 2012թ. առաջին վարկանիշը ՖԻՖԱ-ն կհրապարակի հունվարի 18-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---