Կարեն Վրթանեսյան. Ադրբեջանցիները հաճախ են խախտում Facebook-ի կանոնները

Կարեն Վրթանեսյան. Ադրբեջանցիները հաճախ են խախտում Facebook-ի կանոնները

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ նախկին երկրներից ամենաակտիվը Facebook-ում հարավկովկասյան տարածաշրջանի 3 երկրներն են։ Իսկ ադրբեջանցիներն ամենաակտիվն են և հաճախակի խախտում են Facebook-ի կանոնները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։«Օրինակ ադրբեջանցիները տեղադրում են դիակի նկար կամ մարդասպանի էջը կարող է ունենալ 30-40 000 like: Հայաստան-Ադրբեջան տեղեկատվական պայքարը տեղափոխվում է Facebook: Ադրբեջանցիները հաճախ կարողանում են բողոքել և բողոքների քանակի հաշվին փակել հայկական էջեր կամ խմբեր»,-նշեց Կարեն Վրթանեսյանը և ավելացրեց, որ այդ պայքարի մի մասը տեղափոխվում է նաև մամուլ։

Նրա կարծիքով, նախկինում հայկական մամուլը հաճախ էր վերցնում նյութեր ադրբեջանական մամուլից, ապա այդ «սովորույթը» դադարեց, սակայն վերջերս կրկին նկատվում է նման միտում. «Կամ դաշտում անփորձ նորեկ լրագրողներ են լինում, կամ էլ լրատվամիջոցները մրցակցային պայքարի պատճառով չեն ստուգում նյութերը»։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանում սկսել են ձևավորվել ոչ ֆորմալ newsmaker-ներ։ «Սա լավ է, քանի որ սկսում է տարածվել հանրային լրագրությունը, որի ամենավառ օրինակը բնապահպաններ-ակտիվիստներն են։ Մեկը ինչ-որ բան տեսնում, լսում է, նկարում է, գրում, ապա տեղադրում է համացանցում։ Իսկ լրատվամիջոցներն էլ դրանք արդեն օգտագործում են»,-նշեց նա և հավելեց, որ մյուս կողմից էլ բացասական է։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կան լրագրողներ, որոնք չեն տարբերակում Facebook-ի իրենց ընկերների հանրային գրառումները ոչ հանրայիններից և հրապարակում են այնպիսի գրառումներ, որոնք տեսանելի էին միայն որոշ մարդկանց համար։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հանրային լրագրությունը նորություն է Հայաստանի համար, սակայն տարածված է ողջ աշխարհում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---