ՄԱԿ-ը մերժել է ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում լիբիացիների մահը հետաքննելու` Ռուսաստանի առաջարկը23 դեկտեմբերի 2011 - 09:56 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում լիբիացիների մահվան հետագա հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: Այս տարվա մարտին ՆԱՏՕ-ի ավիացիան սկսեց ռմբակոծել լիբիական տարածքը: ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիայի և ապստամ ուժերի գրոհի արդյունքում Մուամար Քադդաֆիի վարչակարգը հոկտեմբերին տապալվեց: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Ընդդիմությունը Բենգազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |