Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենալուրջ ռազմական ուժը, վստահ է Ռրչարդ Կիրակոսյանը

Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենալուրջ ռազմական ուժը, վստահ է  Ռրչարդ Կիրակոսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենալուրջ ռազմական ուժը, համոզված է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռրչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, դա դրական գործոն է, ոչ թե բացասական, քանի որ այն հիմնված է պաշտպանական պոտենցիալի վրա: Փորձագետը հավելել է նաև, որ Հայաստանը նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, և Հայաստանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիք չկա: «Դա խոստովանում է նաև միջազգային հանրությունը»,-նկատել է նա:

Ընդ որում, Կիրակոսյանը նկատել է նաև, որ Հայաստանը պետք է պահպանի ուժերի ներկայիս հավասարակշռությունը, իր առավելությունը: Այս առնչությամբ նա մեծ կարևորություն է տվել հայոց բանակում իրականացվող բարեփոխումներին, հրամանատարական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, ոչ կանոնադրական հարաբերությունների և զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի դեմ պայքարին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---