Փաշազադեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարում է «սադրանք թրքական աշխարհի դեմ»

Փաշազադեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարում է «սադրանք թրքական աշխարհի դեմ»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար հաջի շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դիտարկում է որպես «սադրանք թրքական աշխարհի, այդ թվում Ադրբեջանի դեմ»: Այդ մասին ասվում է Փաշազադեի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին և Սենատի անդամներին ուղղված նամակում, հայտնում է ԿՄՎ մամլո ծառայությունը:

«Բորբոքելով քաղաքական, իսկ երբեմն նաև կրոնական ծայրահեղականությունը, մարդիկ աններելի մեղքեր են գործում ու հանցագործություններ կատարում: Ցավոք, Ֆրանսիայի ԱԺ-ն, որը համարվում է եվրոպական մշակույթի կենտրոնը, օրերս հակասական ու շատ վտանգավոր որոշում կայացրեց: Միանշանակ հայտարարում ենք, որ այս որոշումը, որի օգտին քվեարկեցին Ֆրանսիայի ԱԺ մի խումբ անդամներ, հայկական լոբբիի հրահրմամբ, ուղղված է ոչ թե խաղաղության ու արդարության ամրապնդմանն, այլ սադրանք է, ուղղված պատմության զեղծարարությանը, ատելության թեժացմանը»,-ասվում է ուղերձում: «Այս օրենքը հակասական է, քանի որ այն հակաժողովրդավարական է, ուղղված է մարդու իրավունքների դեմ: Այս օրենքն ուղղված է խոսքի ազատության դեմ և բարոյական պարտադրանքի մթնոլորտ է ստեղծում: Այս որոշումը, որը չի համապատասխանում արդարության, ժողովրդավարության ու համամարդկային սկզբունքներին, կարող է ճանապարհ հարթել մեծ բարդությունների ու ողբերգությունների համար»,-ասվում է ուղերձում:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---