Ռ. Հակոբյան. Թուրքիայի վիճակը բարդացել է ոչ թե Ցեղասպանության օրինագծի ընդունման, այլ դրան նրա արձագանքի պատճառով

Ռ. Հակոբյան. Թուրքիայի վիճակը բարդացել է ոչ թե Ցեղասպանության օրինագծի ընդունման, այլ դրան նրա արձագանքի պատճառով

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումը` հավելելով, որ Թուրքիան այժմ հայտնվել է բարդ իրավիճակում: «Թուրքիայի վիճակը բարդացել է ոչ թե օրինագծի ըդունման, այլ դրան տրված արձագանքի պատճառով»,-ընդգծել է նա: Հակոբյանի կարծիքով, եվրոպական երկրները, ելնելով համերաշխությունից, ուղիղ կամ անուղղակի կերպով կաջակցեն Ֆրանսիային` Թուրքիայի հետ վեճում: Վերջինս Ֆրանսիային սպառնում է պատժամիջոցներով:

Ինչ վերաբերում է հենց օրինագծին, ապա Հակոբյանը ընդգծել է, որ այն համարվում է լուրջ հաջողություն, քանի որ նոր մակարդակ է տեղափոխում Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև դրա վրա է գրավում միջազգային հանրության ուշադրությունը: «Եվ կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք նրան, որ եվրոպական երկրները, որոշ առումով ստիպված, պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը դրա նկատմամբ»,-նկատել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---