Ադրբեջանի բնիկ ժողովուրդները դիմադրությո՞ւն են սկսում

Ադրբեջանի բնիկ ժողովուրդները դիմադրությո՞ւն են սկսում

PanARMENIAN.Net - «Ստեղծվել է կոմիտե, որը պատրաստ է օգնել Ադրբեջանի բնիկ ազգությունների ներկայացուցիչներին՝ ադրբեջանական բանակի դասալիքներին, անցնել հայկական սահմանը»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, կոմիտեին կանդամակցեն Ադրբեջանի բնիկ ազգությունների ներկայացուցիչները, «ես կլինեմ միակ հայը այդ կոմիտեում»: Նա նշել է, որ այս շարժումը կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջացնել Ադրբեջանի համար: Ըստ նրա, բնիկ ժողովրդների այս շարժման արդյունքում Ադրբեջանը կարող է մասնատվել: «Այսինքն հյուսիսում կլինեն լեզգիների տարածքներ, հարավում՝ թալիշների, հյուսիս-արևմուտքում՝ ավարների և այլն»,-ասել է փորձագետը:

Մելիք-Շահնազարյանն ասել է նաև, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի բռնի ուծացման քաղաքականությունը, ախպա այդ ժողովրդները դիամդրության շարժում կսկսնեն և դա կհանգեցնի այն գործընթացներին, որոնք ժամանակին սկիզբ առան Արցախում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---