Առաջիկա օրերին Իրանը կգործարկի միջուկային կայանը

PanARMENIAN.Net - Գում քաղաքի մոտակայքում տեղակայված ստորգետնյա «Ֆորդո» միջուկային կայանը առաջիկա օրերին կգործարկվի:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկացրել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասի-Դավանին` «Կեյհան» ամսագրին տված հարցազրույցում, որը հրատարակվում է մայրաքաղաք Թեհրանում:

Ըստ նրա, կայանն ընդունակ է հարստացնել 3.5-4 և 20 տոկոսանոց ուրան:

Ստորգետնյա միջուկային կայանի կառուցման մասին հարցին պատասխանելով` Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մեր թշնամիները փորձում են ամեն կերպ վնասել մեր կայանը, ընդհուպ` վիրուսների և հատուկ ազդանշանների ներմուծումը, սակայն այդ փորձերն առայժմ անարդյունք են մնում»:

Ընդգծենք, որ Թեհրանից 160 կմ հեռավորությամբ ռազմական տարածքում կառուցվող «Ֆորդո» միջուկային կայանի մասին տեղեկությունները, որի գոյությունը Իրանը երկար տարիներ գաղտնի էր պահում, հրապարակել է 2009թ: Կայանը կառուցված է գետնի տակ, թունելի տեսքով:

2011թ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանը օբյեկտի վրա տեղադրել է մի շարք ցենտրիֆուգեր: Սայկայն գործող ցենտրիֆուգերի քանակը հայտնի չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---