Դեսպան. Ղազախստանը որոշել է հրաժարվել միակուսակցական համակարգից

Դեսպան. Ղազախստանը որոշել է հրաժարվել միակուսակցական համակարգից

PanARMENIAN.Net - Ղազախստանը հրաժարվում է միակուսակցական համակարգից, և կայանալիք խորհրդարանական ընտրություններին հնարավոր կլինի ընտրել Մեջլիսի ստորին պալատ նվազագույնը երկու կուսակցություն: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը :

«Անկախ ձայների քանակից, ստորին պալատում կներկայացվեն 2 կուսակցություններ»,-նկատել է դեսպանը: Հունվարի 15-ին Ղազխստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 7 կուսակցություններ:

Դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց ժամանակ զոհվել է 14 մարդ, տասնյակները վիրավորվել: Անկարգություններից հետո քաղաքում մտցվել է արտակարգ իրավիճակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---