Motorola-ն և Lenovo-ն կարտադրեն սմարթֆոններ Intel-ի չիպերով

Motorola-ն և Lenovo-ն կարտադրեն սմարթֆոններ Intel-ի չիպերով

PanARMENIAN.Net - Motorola Mobility և Lenovo ընկերությունները արտադրելու են Android օպերացիոն համակարգով բջջային հեռախոսներ Intel ընկերության չիպերով, որոնց ծածկագրային անվանումը Medfield է։ Այս մասին հայտարարվել է CES 2012 միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Motorola-ի ղեկավարը հայտարարել է, որ իր ընկերությունը արտադրելու է ոչ միայն սմարթֆոններ, այլ պլանշետներ Medfield հարթակով և որ Motorola-Intel համագործակցությունը եկարաժամկետ է։ Իսկ Lenovo-ն ցուցադրել է իր K800 սմարթֆոնը՝ հիմնված Intel-ի չիպի վրա։

K800-ն ունի 4,5 դյույմ անկյունագծով էկրան։ Intel Wireless Display տեխնոլոգիայի միջոցով կարելի է սմարթֆոնը միացնել հեռուստացույցի մոնիտորին և հեռարձակել սմարթֆոնի տեսապատկերը։ Այս սմարթֆոնը շուկայում կհայտնվի Չինաստանում 2012-ի երկրորդ եռամսյակում։

Intel-ի գործադիր տնօրեն Փոլ Օտելլին CES 2012-ին իր ելույթի ժամանակ հայտնել է, որ այն օգտագործողները, որոնց սարքավորումները Medfield չիպերով են, կարող են ներբեռնել բազմաթիվ ծրագրեր Android Market-ից։ Բացի դրանից նա նշել է, որ Intel-ի չիպերով աշխատող սմարթֆոնները միայն տեսանվագարկման ռեժիմով կարող են մնալ առանց լիցքավորման 6 ժամ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---