Վիկ Դարչինայնը ապրիլի 1-ին կմենամարտի Շինսուկե Յամանակիի հետ

Վիկ Դարչինայնը ապրիլի 1-ին կմենամարտի Շինսուկե Յամանակիի հետ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չեմպիոնական կոչման համար կանցկացնի հերթական մենամարտը` գերթեթև քաշում WBC գոտու տիտղոսակիր` Շինսուկե Յամանակիի դեմ` Ճապոնիա: Մենամարտը կկայանա ապրիլի 1-ին Տոկիոյում:

29-ամյա ձախլիկ ճապոնացին բոլոր մարտերն անցկացրել է տանը և կոչումը ձեռք բերել մեքսիկացի Կրիստիան Էսքիվելին հաղթելուց հետո:

36-ամյա Դարչինյանը, որը ևս ձախլիկ է, այս քաշում կոչումների համար պայքարել է 3 անգամ`Ժոզեֆ Ագբեկոյի, Աբներ Մարեսի և Անսելմո Մորենայի դեմ և միավորներով պարտվել: Ընդ որում, նա ավելի թեթև երկու կարգերում հաղթանակ է տարել:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա Վիկի համար տիտղոսային մենամարտի հասնել: Վիկն այնքան էր ուզում ևս մեկ հնարավորություն ստանալ, որ մենք համաձայնեցինք մարտին քիչ գումարով»,-Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուի խոսքը հաղորդում է pro-box.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---