Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում 4-րդ տուրում հաղթանակ է տարել Գատա Կամսկիի նկատմամբ

Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում 4-րդ տուրում հաղթանակ է տարել Գատա Կամսկիի նկատմամբ

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է գրանցել «Տատա Սթիլ» շախմատի փառատոնում, որն անցկացվում է Վեյկ-ան-Զեեում: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթանակ է տարել Գատա Կամսկիի (ԱՄՆ) նկատմամբ: Արոնյանը 3 միավոր է վաստակել և կիսում է 1-2-րդ տեղերը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, որը ոչ ոքի է խաղացել Ֆաբիո Կարուանայի (Իտալիա) հետ: Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Կարուանան 2,5-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը: Հունվարի 18-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց կկայանա 5-րդ տուրը: Արոնյանը կհանդիպի Լյուկ Վան Վելիի (Հոլանդիա), իսկ Կարլսենը` Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ:

Մրցաշարում ժամանակի հսկողությունը 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին, և շախմատիստները բացի հունվարի 18-ից կհանգստանան նաև հունվարի 23-ին և 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---