Էհուդ Բարաք. Իրանին հարված հասցնելուն դեռ բավականին ժամանակ կա

Էհուդ Բարաք. Իրանին հարված հասցնելուն դեռ բավականին ժամանակ կա

PanARMENIAN.Net - Միջուկային ծրագրով պայմանավորված՝ Իրանին հնարավոր հարված հասցնելուն դեռ շատ ժամանակ կա: Այդ մասին հարցազրույցում Իսրայելի ռազմական ռադիոյին է հայտարարել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: «Մենք չունենք նման մտադրություններ կամ հստակ ամսաթվեր: Դրան դեռ շատ ժամանակ կա»,-ասել է նա, գրում է Hurriyet Daily News-ը:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Իսրայելը կարող է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ: ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջւ: Թեհրանը բոլոր մեղադրանքները մերժում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---