ԵՄ-ն կարո՞ղ է էմբարգո սահմանել Իրանից նավթի ներմուծման վրա հուլիսի 1-ից

ԵՄ-ն կարո՞ղ է էմբարգո սահմանել Իրանից նավթի ներմուծման վրա հուլիսի 1-ից

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է էմբարգո սահմանել Իրանից նավթի ներմուծման վրա հուլիսի 1-ից, հայտնել է Vivacite ռադիոկայանը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում սեփական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, մինչև հուլիսի 1-ը, Իրանից նավթ գնող ԵՄ բոլոր երկրները պետք է ամբողջությամբ դադարեցնեն ներկրումն այդ երկրից: ԵՄ երկրների ԱԳ նախարարները հունվարի 23-ին խորհրդակցություն կանցկացնեն այդ հարցի շուրջ:

Իրանի նավթի եվրոպական ներմուծման հիմնական մասնաբաժինը՝ մոտ 68 տոկոսը, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային ու Իսպանիային, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---