Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունները կկայանան Ստամբուլում

Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունները կկայանան Ստամբուլում

PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունները,ամենայն հավանականությամբ, կկայանան Ստամբուլում, չորեքշաբթի լրագրողներին է հայտնել Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակցությունների վերսկսման ժամկետները որոշված չեն, սակայն հույս ունեմ, որ դա առաջիկայում տեղի կունենա»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը` ժամանելով Անկարա, որտեղ բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ:

Արևմտյան երկրները Իրանին մեղադրում են միջուկային ծրագրի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս հերքել է այդ առնչությամբ մեղադրանքները, հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրը կրում է զուտ քաղաքացիական բույթ:

Միջազգային միջնորդների «վեցնյակը», որնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, 2003թ-ից ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը, ինչը կարող է սպառնալ միջուկային չտարածվածության ռեժիմին: Բանակցությունները խզվեկ էին 2009թ, երբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհուրդը Իրանին քննադատել էր ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման համար:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ` չորեքշաբթի, ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել «վեցնյակի» հետ բանակցությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---