Հայ նետաձիգները նախապատրաստվում են Եվրոպայի վարկանիշային առաջնության

Հայ նետաձիգները նախապատրաստվում են Եվրոպայի վարկանիշային առաջնության

PanARMENIAN.Net - Հայ նետաձիգները նախապատրաստվում են 2012թ. խաղաշրջանին ԲԿՄԱ-ի մարզական կենտրոնում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է, որ մայիսի 21-26-ը Ամստերդամում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային կլինի:

Առաջնությանը կմասնակցեն Եվրոպայի ուժեղագույն մարզիկները, առաջին երեք տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական ուղեգրեր: Հայաստանը հավանաբար կներկայացնեն չորս նետաձիգներ՝ Վասիլ և Գոհար Շահնազարյանները, Արշակ Պետրոսյանն ու Նունե Վասիլյանը: Առաջին փուլում նրանք կմասնակցեն 70+70 մետր մրցաձևում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---