Թայլանդը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն

Թայլանդը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն

PanARMENIAN.Net - Թայլանդը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն 1967թ. սահմաններում, հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ Ալ Մալիքին, հայտնում է Պաղեստինի Maan գործակալությունը:

Ըստ Մալիքիի, Պաղեստինի ու Թայլանդի միջև բանակցություններ են ընթանում երկկողմ հարաբերությունների հաստատման և Բանգկոկում դեսպանատան բացման վերաբերյալ:

Պաղեստինի ինքնավարությունն արդեն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Դա առաջացրել է մի շարք արևմտյան երկրների դիմադրությունն ու խնդիրներ է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

Պաղեստինն անկախություն հռչակեց 1988թ., ընդ որում Պաղեստինի ազգային վարչակազմը գոյություն ունի միայն 1994թ.: Այն ճանաչված է աշխարհի 99 երկրում, այդ թվում ՄԱԿ երկու մշտական անդամներ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---