Արցախը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության և կապիտալ շինարարության ոլորտներին

Արցախը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության և կապիտալ շինարարության ոլորտներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և կապիտալ շինարարության ոլորտներին:

Նախագահը կարևոր է համարել այս երկու ուղղությունները շրջանների` հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման գործում և ընդգծել աշխատանքների ճիշտ ու համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և շրջվարչակազմերի ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---