ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. 21-րդ դարում մեր երկրների պաշտպանությունը հաճախ սկսվում է մեր անդամների սահմաններից դուրս

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. 21-րդ դարում մեր երկրների պաշտպանությունը հաճախ սկսվում է մեր անդամների սահմաններից դուրս

PanARMENIAN.Net - Չիկագոյում բարձր մակարդակով կայանալիք հանդիպման հիմնական թեման կդառնա դաշինքի անդամ-երկրների մասնակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ի օպերացիաներին իրենց սահմաններից դուրս: Այդ մասին հունվարի 19 հայտարարել է Վիլնյուսում պաշտոնական այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

«21-րդ դարում մեր երկրների պաշտպանությունը հաճախ սկսվում է մեր անդամների սահմաններից դուրս և պահանջում է ավելին, քան տանկերի տեղակայումը, այն պահանջում է հնարավորությունների ճիշտ համադրությունը: Հենց սրա վրա է կենտրոնանալուՉիկագոյում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը»,-հայտարարել է Ռասմուսսենը Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնային խնդիրներից է դաշինքի բոլոր մասնակիցների անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---