ՅՈւՆԵՍԿՕ-ն նացիստների պատճառով Ավստրիայի մշակութային ժառանգության ցուցակից հեռացրել է վիեննական պարահանդեսները

ՅՈւՆԵՍԿՕ-ն նացիստների պատճառով Ավստրիայի մշակութային ժառանգության ցուցակից հեռացրել է վիեննական պարահանդեսները

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավստրիական ստորաբաժանումը հունվարի 19-ին, երկրի մշակութային ոչ նյութական ժառանգության ցուցակից հանել է վիեննական պարահանդեսները: Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսսը, պատճառ է դարձել այդ միջոցառումներին նեոնացիստնական ուղղվածության կազմակերպությունների մասնակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավստրիական հանձնաժողովի նախագահ Եվա Նովոտնին ընդգծել է, որ վիեննական պարահանդեսները ճանաչելով երկրի մշակութային ժառանգության մաս, հանձնաժողովի անդամները ուշադրությունից բաց են թողել այն, որ դրանք ներառում են միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ծայրահեղ աջ քաղաքական ուղղվածություն ունեցող ուսանողական կազմակերպությունների կողմից: «Մեր ցուցակը պետք է համապատասխանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրային արժեքներին և սկզբունքներին, որոնցից հիմնականը հանդուրժողականությունն ու այլ մշակույթների հանդեպ հարգանքն է»,-ընդգծել է նա:

Գործակալության տվյալներով, հանձանժողովի դժգոհությունն առաջացրել է վիեննացի ուսանողների կորպորացիայի պարահանդեսը, որն, իբրև թե, գրավել է նեոնացիստներ Ավստրիայից և Գերմանիայից: Հանձնաժողովի նախագահը հասկացրել է, որ «սխալ» պարահանդեսի`ավանդական վիեննական պարահանդեսների ծրագրից կազմակերպման բացառման դեպքում, այդ արժեքը դարձյալ կարող է վերադարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ:

Վիեննական պարահանդեսները ճանաչվել են Ավստրիայի արժեքավոր մշակութային արժեքներ 2010թ սեպտեմբերին: Ընդ որում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել են հիմնական չափանիշներ, որոնց պետք է համապատասխաներ պարահանդեսը, որպեսզի իսկապես համարվի Վիեննական պարահանդես:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---