Ռուսական ընդդիմությունն անգամ առանց Մոսկվայի քաղաքապետարանի համաձայնության կարող երթ կազմակերպել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայցուցիչները Մոսկվայի քաղաքապետարան են ներկայացրել փետրվարի 4-ին ի պաշտպանություն արդար ընտրությունների երթ կազմակերպելու հայտը: Այս մասին հունվարի 20 առավոտյան հայտնել է Ինտերֆաքսը:

Ենթադրվում է, որ 50 000-հոգանոց ակցիան, որը կոչվում է «համահասարակական», կտևի 14.00 մինչև 19.00:

Մատյուշկինայի խոսքով, «մարդիկ այնպես են տրամադրված, որ պատրաստ են առանց համաձայնեցվածության դուրս գալ փողոց»:

Փետրվարի 4-ի երթի կազմակերպիչները նշում են, որ իրենց երթուղին գրեթե համընկնում է 1990թ փետրվարի 4-ի ակցիայի երթուղու հետ, որից հետո սահմանադրությունից հանվել էր ԽՄԿԿ իշխող լինելու մասին հոդվածը:

Ռուսաստանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2011թ դեկտեմբերին, Պետդումայի ընտրություններից հետո: Ընդդիմադիր կուսակցություների դիտորդները գրանցել էին բազմաթիվ խախտումներ: Մոսկվայում դեկտեմբերի 10-24 իրականացել են բազմաթիվ ակցիաներ: Համանման միջոցառումներ անցկացվել են նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Կազմակերպիչները պահանջում են ընտրախախտումների հետաքննություն, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի պաշտոնանկություն և քաղբանտարկյալների ազատ արձակում: Դեկտեմբերի 24 կոչ է արվել նաև նախագահական ընտրություններում Պուտինի օգտին չքվեարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---