ԱՄՆ Սենատը հետաձգել է SOPA և PIPA օրինագծերի քվեարկությունը

ԱՄՆ Սենատը հետաձգել է SOPA և PIPA օրինագծերի քվեարկությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատում SOPA օրինագծի քվերակությունը հետաձգվել է։ Այս որոշումը հունվարի 20-ին կայացրել է Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Գարի Ռիդը։

Իսկ հունվարի 24-ին Սենատի անդամները պետք է քվեարկեին SOPA օրինագծի «նմանակ» PIPA օրինագծի ընդունման վերաբերյալ։ Այս քվերակությունը նույնպես հետաձգվել է կապված հասարակության մեջ սկիզբ առած քննարկումների և բողոքների հետ։

Գարի Ռիդին այս քննարկումը հետաձգելու որոշմանը դրդել է հանրապետական փոքրամասնության ղեկավար Միտչ Մակոնելը։ Ավելի վաղ հանրապետականներից ԱՄՆ նախագահության բոլոր 4 թեկնածուները SOPA օրինագծին դեմ էին հանդես եկել։ Այս ամենի հետ մեկտեղ Գարի Ռիդը նշել է, որ պիրատային ռեսուրսների պատճառով Ամերիկայի տնտեսությունը տարեկան կորցնում է միլիարդավոր դոլարներ, իսկ հազարավոր մարդիկ զրկվում են աշխատանքից։

Հունվարի 18-ին Wikipedia-ն դադարեցրել էր իր աշխատանքը՝ ի նշան բողոքի ԱՄՆ Կոնգրեսի կողմից մշակված SOPA օրինագիծի դեմ։ Այդ օրը Wikipedia-ում գրանցվել է 162 միլիոն այցելություն։ Google-ը հավաքել է 7 միլիոն ստորագրություն ընդդեմ օրինագծի։ Mozilla-ն այս շարժման արդյունքում 360 000 էլնամակ է ուղարկվել սենատորներին և Կոնգրեսի անդամներին, 40 միլիոն Firefox օգտագործող հայտնել է իր բողոքը։ 1,8 միլիոն մարդ այցելել է mozilla.org/sopa էջն տեղեկանալու օրինագծի մասին։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Ընդդեմ SOPA օրինագիծի ելույթ են ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ հեղինակային իրավունքը կրողների պահանջով։

Հունվարի 18-ին ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ կանգնեցին իրենց իսկ մշակած օրինագծից։ Հունվարի 24-ին Սենատը պետք է քննարկեր SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---