Anonymous-ը հարձակվել է Ֆրանսիայի նախագահի կայքի վրա

Anonymous-ը հարձակվել է Ֆրանսիայի նախագահի կայքի վրա

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը ի պատասխան ԱՄՆ իշխանությունների՝ աշխարհում ամենամեծ ֆայլերի բազայի Megaupload կայքի փակման, հարձակվել էր Ֆրանսիայի նախագահի կայքի վրա։Կայքը ժամանակավորապես անհասանելի էր։ Այժմ արդեն կայքի աշխատանքը վերականգնված է։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միթերանդը հանդես էր եկել ելույթով՝ նշելով, որ համաձայն է ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Նա անվանել էր Megaupload կայքի ստեղծողներին հանցագործներ, ավազակներ։ Ըստ նրա Megaupload-ը հեղինակային իրավունքի օրենքի խախտում է։

Հունվարի 19-ին ԱՄՆ իշխանությունները փակեցին ԱՄՆ-ի ամենամեծ Ֆայլերի հոսթինգ ծառայության կայք Megaupload-ը՝ հեղինակային իրավունքների խախտման մեղադրանքով։ Megaupload-ը թույլ էր տալիս օգտագործողներին ներբեռնել և վերբեռնել մեծ ֆայլեր՝ երգեր, ֆիլմեր։

Դաշնային դատախազությունը համարել է, որ խախտումների պատճառով հեղինակային իրավունքը կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Մեղադրանք է ներկայացվել 7 ֆիզիկական անձանց, ինչպես նաև երկու իրավաբանական անձանց՝ Megaupload Limited և Vestor Limited ընկերություններին։ Կայքի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում։

Նույն օրը Anonymous հաքերային խմբավորումը՝ ցանկանալով վրեժխնդիր լինել Megaupload-ը փակելու համար, հաքերային հարձակման ենթարկեց ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան և մի քանի այլ ռեսուրսների կայքերը։ Մոտ 14 կառավարական կայքեր դարձան հաքերային խմբավորման թիրախը, այդ թվում և խոշոր ձայնագրման ընկերություններ՝ Universal Music-ը և Warner Music Group-ը։

Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---