Արևելյան Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

Արևելյան Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում չեն դադարում ցնցումները: Այս անգամ, ըստ Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալների, երկրաշարժը տեղի է ունեցել Էրզրում քաղաքի մոտակայքում 22 կմ խորության վրա, 4.1 մագնիտուդով: Երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր, տեղի ժամանակով 00:45-ին:

Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Դրա զոհ է դարձել 600 մարդ: Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում գրանցվել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էդրեմիտ և Վան քաղաքներում փլուզվել է ամենաքիչը 25 շինություն, որոնց մեծ մասը դատարկ է եղել (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերյան երկրաշարժից հետո): Այնուամենայնիվ, զոհվել է 40 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---