Հայ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում:

Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Սա հունվար ամսին անցկացվող արդեն երրորդ հավաքն է, որի ընթացքում հիմնական շեշտը դրվել է ֆիզպատրաստության բարելավման վրա: Մարզումներն անցնում են ֆիզպատրաստության մարզիչ Տիգրան Սիմոնյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---