ԵՄ-ն հավանություն է տվել իրանական նավթի ներկրման հարցում պատժամիջոցների փաթեթին

ԵՄ-ն հավանություն է տվել իրանական նավթի ներկրման հարցում պատժամիջոցների փաթեթին

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրներն այսօր հավանություն են տվել Իրանից նավթի ներկրման վերաբերյալ պատժամիջոցների փաթեթին: «Սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք է բերվել» ԵՄ 27 երկրների ԱԳ ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է դիվանագետը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսօր ավելի ուշ տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ կորոշվի իրանական նավթի ու նավթամթերքի համար էմբարգո հայտարարելու հարցի քննարկումը, կքննարկվեն նաև եվրոպական կառույցների համար սահմանափակումները Իրանի ԿԲ հետ համագործակցության հարցում:

Ներկայումս ԵՄ-ն ներկրում է Իրանում արտադրվող նավթի 40 տոկոսը, տեղափոխումն իրականացվում է ծովով: ԵՄ-ն պահանջում է Իրանից անհապաղ «կառուցողական երկխոսություն» սկսել Արևմուտքի հետ:

Ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ նավթի արտահանման վրա պատժամիջոցների կիրառման դեպքում նա կփակի Օրմուզի նեղուցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---