Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն կհստակեցնի իր նախընտրական ցուցակը մարտից ոչ շուտ

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն կհստակեցնի իր նախընտրական ցուցակը մարտից ոչ շուտ

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհստակեցնի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ցուցակը մարտից ոչ շուտ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է, որ հենց որ ցուցակը հստակեցվի, կուսակցությունը կհրապարակի այն:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրությունների ֆավորիտին, ապա Շարմազանովը հայտարարել է. «Ես գտնում եմ, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ակնհայտ ֆավորիտը ՀՀԿ-ն է նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---