Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան «ֆուտբոլային դիվանագիտությանը» կվերադառնա ավելի շուտ, քան սպասվում էր

Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան «ֆուտբոլային դիվանագիտությանը» կվերադառնա ավելի շուտ, քան սպասվում էր

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Սենատի որոշումը ցույց տվեց, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող դադարեցվել: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Սենատի որոշումն ավելի մեծ ճնշում գործադրեց Թուրքիայի վրա, քան առաջ էին գործադրում: Միջազգային հասարակության ուշադրությունը այդքան չէր կենտրոնանա այս հարցի վրա, եթե չլիներ Թուրքիայի գերակտիվ արձագանքը»,-ասել է նա, հավելելով, որ դրա պատճառը նաև այն է, որ քվեարկությանը նախորդում էր նաև Դինքի սպանության 5-րդ տարելիցը:

Կիրակոսյանի խոքով, Թուրքիան «ֆուտբոլային դիվանագիտությանը» կվերադառնա ավելի շուտ, քան սպասվում էր:

Կիրակոսյանը նկատել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան միշտ պետք է հիշի. «Հայաստանի համբերությունն անսպառ չէ և «առանց նախապայմանների» քաղաքականությունը կարող է փոխվել»:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է աջակցի թուրքերին, ովքեր կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ոիժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---