Ռուսաստանը հուսով է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի արագացումը ցանկալի արդյունք կտա

Ռուսաստանը հուսով է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի արագացումը ցանկալի արդյունք կտա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների ներդրած ջանքերով կատարված աշխատանքի արդյունքը եղավ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած վերջին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նրա խոսքով` Ռուսաստանը հուսով է, որ բանակցային գործընթացի արագացումը, որի մասին խոսում էին կողմերը, ցանկալի արդյունքների կհանգեցնի: «Հույս ունենք, որ բանակցությունների արագացումը կհանգեցնի դիրքերի ճշգրտման և հիմնարար սկզբունքների ընդունման, որոնք կհարթեն ավելի բարդ փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության պայմանագրի շուրջ աշխատանքի ճանապարհը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադրող հաշտության պայմանագրի մշակմանը»,- հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության նպատակով կոնկրետ ընթացակարգերի կատարման ուղղությամբ, ինչպես նաև դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---