Վարդան Բոստանջյանը չի բացառում մեծամասնական ընտրատարածքների թվի կրճատում

Վարդան Բոստանջյանը չի բացառում մեծամասնական ընտրատարածքների թվի կրճատում

PanARMENIAN.Net - Կոալիցիոն ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ ընդդիմության` 100-տոկոսանոց ընտրակարգին անցնելու պահանջի հասարակական քննարկումների արդյունքում, մեծամասնական ընտրատարծքների թիվը կարող է կրճատվել:

«Շատ հնարավոր է, որ դեբատների ընթացքում մեծամասնական ընտրատեղամասերի քանակը հասցվի 15-16-ի»,-ասել է նա: Բոստանջյանը նաև անդրադարձել է ԲՀԿ, «Ժառանգության» և ՀՅԴ նամակին` ուղղված ՀՀ ԱԺ-ին, համամասնական ընտրակարգին անցնելու համար լսումներ սկսելու վերաբերյալ: Ըստ նրա, ԲՀԿ-ն դեռևս 2007թ իր ծրագրում խոսել է այդ մասին: Սակայն այն ժամանակ այդ հարցը նույնքան սուր չէր, որքան այսօր, ուստի այն չի բարձրացվել:

Նա մեկնաբանել է ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ ԲՀԿ-ի` «Ժառանգության» և ՀՅԴ պահանջին միանալը «քաղաքական հնարք» է: «Շարմազանովը լավ ընկեր է, եթե այդպես է ասել, թող այդպես էլ լինի: Դա նրա իրավունքն է»,-ժպիտով ընդգծել է նա:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---