ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը: Ինչպես նա հայտարարել է լրագրողներին Երեւան ժամանելուն պես, այցի ընթացքում նախատեսվում է 2004 թ. հայ-բուլղարական ռազմական համագործակցության ծրագրի ստորագրում, ինչը «զգալիորեն կընդլայնի» երկկողմ շփումները: Նախարարը հիշեցրել է, որ հաջորդ տարի Բուլղարիան նախագահելու է ԵԱՀԿ-ում` հույս հայտնելով, որ իր երկրին կհաջողվի որոշակի ներդրում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---