Ադրբեջանցի սերժանտը փախել է Արցախ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն գերի է հանձնվել հիմնական միջանձնային հարաբերությունների պատճառով: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նապարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում: Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե արդյոք դա վկայում է ադրբեջանական բանակի ցածր մարտունակության մասին, նախարարն ասել է.«ես չէի ցանկանա թերագնահատել մյուս բանակները: Մենք լավ գիտենք և մեր առավելությունները, և հակառակորդի բանակում տիրող իրավիճակը»:

Հունվարի 23-ին` ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող,: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեին:

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչությունը հաստատել է «հայերի կողմից ադրբեջանցի զինվորի գերեվարման մասին» լուրը: Զինծառայողի հայրը հայտարարել է, որ չի հավատում, թե իր որդին, որը նախկինում ծառայել է սահմանապահ զորքերում, իսկ հետո շարունակել է ծառայությունը ազգային բանակում, կամավոր անցել է հայերի կողմը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---