ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԱՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

PanARMENIAN.Net - Նյու Յորք Սիթի թանգարանում բացվել է «Մերձավոր Արեւելք-Նյու Յորք.Մերձարեւելյան հիմնադրամ եւ Ամերիկյան բարեգործություն» վերնագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են փաստաթղթեր եւ Ֆոտոնյութեր, որոնք պատմում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հասարակության արձագանքի մասին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Մերձարեւելյան հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը: Ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերի թվում էր նաեւ 1913-16թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան` հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի կատարած զանգվածային հանցագործությունների մասին աշխարհին պատմած առաջին ամերիկացու` Հենրի Մորգենթաույի թոռը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---