Թեքվանդոիստ Արման Երեմյանը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Թեքվանդոիստ Արման Երեմյանը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - 2008թ Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը նվաճել է լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա Կազանում հասել է եզրափակիչ և դարձել առաջնության առաջատարը:

Առաջին մենամարտում Երեմյանը հաղթանակ է տարել Թոմաս Հրդինի նկատմամբ, ապա ավելի ուժեղ է գտնվել գերմանացի Ալբերտո Կելեստրինից: Կիսաեզրափակչում նա հաղթանակ է տարել իսպանացի Նիկոլաս Գարսիայի նկատմամբ, եզրափակչում` Թոմի Մոլլեթի, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:

Հայ մարզիկներն արդեն նվաճել են Օլիմպիական խաղերի 11 ուղեգրեր, Երեմյանը դարձել է 12-րդը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---