Սիրիայում գազատար է պայթեցվել

Սիրիայում գազատար է պայթեցվել

PanARMENIAN.Net - Սիրիայի պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ «ահաբեկչական խմբավորումը» պայթեցրել է երկրի կենտրոնը ափամերձ շրջանների հետ կապող գազատարը:

Կառավարամետ Addounia հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու՝ Թելկալախ շրջանում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է շուրջ 460 հազար խմ գազի արտահոսքի:

Սիրիան ներկա պահին բախվում է գազի պակասի հետ՝ երկրի գազամուղները հարձակման են ենթարկվում ապստամբների կողմից, ովքեր փորձում են տապելել Բաշար Ասադի ռեժիմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---