Հնդկաստանը չի կրճատելու Իրանից նավթի ներկրումը

PanARMENIAN.Net - Հնդկաստանը չի կրճատելու Իրանից նավթի ներկրումը՝ չնայած այդ երկրի դեմ ԵՄ և ԱՄՆ կողմից ընդունված պատժամիջոցներին: Այդ մասին Չիկագո կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Պրանաբ Մուհերջին, հաղորդում է The Times of India-ն: Մուհերջիի խոսքով, Հնդկաստանը չի կարող առանց իրանական նավթի, որն ապահովում է երկրի էներգետիկ պահանջմունքների 12 տոկոսը:

Ավելի վաղ իրանական ածխաջրածիններ գնելու վրա էմբարգոյի մասին հայտարարել են ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Ամերիկացիները նաև փորձում են համոզել ասիական երկրներին հետևել իրենց օրինակին, սակայն առայժմ առանց հաջողության:

Միաժամանակ, պատժամիջոցները ցանկացած դեպքում դժվարություններ են ստեղծում իրանահնդկական առևտրի համար: Բանը նրանում է, որ նրանց ռեժիմը նախատեսում է ամերիկյան և եվրոպական ֆինանսական ինստիտուտների կողմից Իրնաի հետ կապված գործողությունների կատարման վրա լիակատար արգելք:

Արդյունքում Հնդկաստանը հիմա չի կարող Իրանին վճարել սովորական արժույթով՝ դոլարով: Իր հերթին, Իրանը չի ցանկանում Հնդկաստանից ստանալ միայն ռուփի, քանի որ այդ տարբերակի դեպքում Թեհրանն արժութային փոխարժեքների տատանումների պատճառով վնասներ է կրում:

Հիմա Հնդկաստանը և Իրանը քննարկում են նավթի մատակարարումների դիմաց ճապոնական յենով վճարելու տարբերակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---