Բաքուն հավակնում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի անցկացմանը

Բաքուն հավակնում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի անցկացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացնելու ՖԻԴԵ՝ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն անցկացնելու համար: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, բայց ստույգ ժամկետներն դեռ հայտնի չեն:

2011-ին ևս Ադրբեջանը ցանկացել էր անցկացնել մրցաշարը, բայց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել էր խաղալ Բաքվում, և այդ ժամանակ մրցաշարը տեղափոխվել էր Կազան:

Ըստ կանոնակարգի, թեկնածու երկրների կողմից բոլոր հայտերը պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 1-ը: Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը ենթադրել է, որ այս պատմության մեջ կարող են անակնալներ լինել:

Միաժամանակ, նա չի բացառել, որ հայտ կարող է ներկայացնել նաև Սոֆիան, բայց դրա համար տեղի ֆեդերացիան և հովանավորները պետք է վստահ լինեն, որ Վեսելին Տոպալովն իսկապես կարող է հավակնել մրցաշարում հաղթանակի: Բայց Վեյկ ան Զեեում բուլղարացու անհաջող ելույթից հետո կասկածելի է, որ Սոֆիան կարող է հավակնել տարվա խոշորագույն մրցույթի անցկացմանը, հաղորդում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---