Anonymous-ի թիրախը կրկին ֆրանսիական կառավարական կայքերն են

Anonymous-ի թիրախը կրկին ֆրանսիական կառավարական կայքերն են

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կրկին կիբերհարձակում է կատարել Ֆրանսիայի կառավարական կայքերի վրա։ Այս անգամ նրանց հաջողվել է արգելափակել Ներքին գործերի նախարարության կայքը, որը միգրացիայի հարցերով էր զբաղվում, հայտնում է Euronews-ը։

Մեկուկես շաբաթ առաջ Anonymous-ը հարձակվել էր Ֆրանսիայի նախագահի կայքի վրա։ Սա այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորել էր ԱՄՆ իշխանություններին՝ նշելով, որ կողմ է ֆայլերի փոխանակման կայք Megaupload-ը փակելու հարցում։

Արդյոք այս հարձակումը կապ ունի նույն բողոքի հետ, դեռևս հայտնի չէ։ ՆԳՆ-ն չի բացառում, որ այս կայքն ավելի հեշտ էր կոտրելը, քան մյուսները։

Anonymous հաքերային խմբավորումը՝ ցանկանալով վրեժխնդիր լինել ԱՄՆ իշխանություններին Megaupload-ը փակելու և SOPA/PIPA օրինագծերը մշակելու համար, հաքերային հարձակման ենթարկեց ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան և մի քանի այլ ռեսուրսների կայքերը։ Այս կայքերին հաջորդեց Ֆրանսիայի նախագահի կայքը, ապա նաև Լեհաստանի մի շարք կառավարական կայքեր, որոնք կրկին կողմ ելույթներով էին հանդես եկել այդ օրինագծերին։

Anonymous հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---