Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել ՄԱԷ ազգային հավաքականը

Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել ՄԱԷ ազգային հավաքականը

PanARMENIAN.Net - ՄԱԷ ֆուտբոլի ազգային ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ալ Սերկալը անվանի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային անվանել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներից մեկը:

Ըդամենը ցուցակում երեք ազգանուն կա: Վերջնական որոշումը կկայացվի մինչ առաջնության ավարտը, որը կավարտվի մայիսին: Այժմ Մարադոնան Դուբայի »Ալ Վասլյա» ակումբի գլխավոր մարզիչն է:

ՄԱԷ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սրեչկո Կատանեցը պաշտոնաթող եղավ 2011թ. սեպտեմբերին՝ Լիբանանից կրած պարտությունից հետո, հայտնում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---