ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բաքվի կենտրոնում այսօր նոր ուժով են բռնկվել անկարգություններն ու բախումները նախօրեին նախագահական ընտրությունները տանուլ տված ընդդիմության եւ իրավապահ ուժերի միջեւ: Դա կատարվել է այն ժամանակ, երբ ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդները մամլո ասուլիսում ամփոփում էին ընտրությունների արդյունքները: Գլխավոր ընդդիմադիր ուժի, «Մուսավաթ» կուսակցության կողմնակիցների բազմահազարանոց ամբոխը «Ալլահ աքբար» գոչելով, զինված փայտերով, մետաղյա ձողերով եւ քարերով, գրոհել են ոստիկանության ավտոբուսները եւ հասարակական տրանսպորտը: Իրավապահ մարմինները ստիպված էին արցունքաբեր գազ եւ ոչ մարտական փամփուշտներ օգտագործել: Նախնական տվյալներով, միջադեպի արդյունքում կան մարդկային զոհեր: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի թղթակիցները դարձել են այն բանի վկաները ինչպես «Մուսավաթ» կուսակցության անդամների կողմից զավթված բեռնատար ավտոմեքենան ուղղվել է ոստիկանների խմբի վրա, որոնցից շատերը վիրավորվել են, այդ թվում, եւ ծանր: Հանրապետության ՆԳՆ-ում չեն հաստատում իրենց աշխատակիցների մահը, սակայն ընդունում են, որ նրանց մեջ կան վիրավորներ, այդ թվում նաեւ ծանր: Տուժածներ, որոնց ճշգրիտ թիվը դեռեւս հնարավոր չէ պարզել, կան նաեւ ընդդիմության կողմից: Ներկայումս ոստիկանությունը ընդհանուր առմամբ վերահսկում է իրավիճակը Բաքվի կենտրոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---