Samsung-ը Mobile World կոնգրեսին կներկայացնի նոր պլանշետ

Samsung-ը Mobile World կոնգրեսին կներկայացնի նոր պլանշետ

PanARMENIAN.Net - Samsung-ը հնարավոր է Mobile World Congress-ի ժամանակ ներկայացնի նոր պլանշետ՝ Galaxy Tab 11.6-ը։ Ըստ մամուլում տարածվող նոր լուրերի, վերջինս ունենալու է 2GHz երկակի (dual-core) պրոցեսոր և աշխատելու է Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ 4.0 Ice Cream Sandwic-ով։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Տեխնոլոգիաները լուսաբանող լրատվամիջողները հույս ունեն, որ մինչև Mobile World Congress-ը նոր մանրամասներ հայտնի կդառնան Samsung-ի գալիք նորույթների մասին։

Ըստ հավանականության, եթե Samsung-ը ներկայացնի Galaxy Tab 11.6, ապա այն կթողարկվի ներքին հիշողության երեք տարբերակով՝ 16Գբ, 32Գբ և անգամ 64Գբ։

Նշենք, որ շատերը սպասում են, որ Mobile World Congress-ն ընկերությունը կնշանավորի Galaxy S 3 սմարթֆոնի ներկայացմամբ։ Galaxy S-ի նախկին սերունդները Samsung-ը ներկայացրել է հանրությանը հենց այս կոնգրեսի ժամանակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---