Իրանը խոստանում է մաքրել Մերձավոր Արևելքը «համաշխարհային իմպերիալիզմի և ագրեսորների նողկալի ներկայությունից»

Իրանը խոստանում է մաքրել Մերձավոր Արևելքը «համաշխարհային իմպերիալիզմի և ագրեսորների նողկալի ներկայությունից»

PanARMENIAN.Net - Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «կմաքրեն» Մերձավոր Արևելքը համաշխարհային իմպերիալիզմի և ագրեսորների նողկալի ներկայությունից: Դիվիզիոն գեներալ Աթաուլլա Սալեհին նախազգուշացրել է Վաշինգտոնին և Լոնդոնին տարածաշրջանում նրանց արկածախնդրության հետևանքների մասին, ընդգծելով, որ իրանական բանակն արժանի հակահարված կտա Իրանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության:

Նա նաև նշել է, որ իրանական ժողովրդի հաջողությունները նորագույն միջուկային, տիեզերական, բժշկական, ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու հարցում ցուցադրում են ողջ աշխարհին ԻԻՀ հզորությունը և սարսափեցնում իսլամական հեղափոխության թշնամիներին, որոնք իրենց անզորության մեջ դիմում են այնպիսի նողկալի մեթոդների, ինչպիսիք են իրանցի գիտնականների սպանությունը, հաղորդում է irib.ir-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---