Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում սկսվում են Ասանժի էքստրադիցիայի վերաբերյալ լսումները

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում սկսվում են Ասանժի էքստրադիցիայի վերաբերյալ լսումները

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում սկսվում են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի էքստրադիցիայի վերաբերյալ լսումները: Ասանժի դատապաշտպանները մտադիր են փաստարկներ ներկայացնել Շվեդիա նրան էքստրադիցիայի ենթարկելու դեմ, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Ասանժն իր մեղքը չի ճանաչում, հայտարարելով, որ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:

Ջուլիան Ասանժն արդեն մեկ տարի է տնային կալանքի տակ է Անգլիայի արևելքում: Նախորդ տարվա փետրվարին առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացրեց 40-ամյա ավստրալացուն Շվեդիային հանձնելու վերաբերյալ, սակայն դեկտեմբերին Ասանժը բողոքարկեց դատավճիռը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում:

Ըստ Ասանժի փաստաբանի, լսումների ելքը պարզ չէ: Եթե դատարանը մերժի նրա էքստրադիցիան Շվեդիային, ապա դա նախադեպ կհանդիսանա Եվրոպայի դատական պրակտիկայում:

Եթե Ասանժը տանուլ տա, նա կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն, դա չի կանխի նրա արտաքսումը Շվեդիա: Կանխելով նման զարգացումները, նա արդեն շվեդացի փաստաբաններ է վարձել:

Ըստ Ասանժի, Շվեդիայի պահանջի ետևում Վաշինգտոնն է կանգնած: Եթե նրան հանձնեն ԱՄՆ-ին, ապա նրան շատ ավելի լուրջ մեղադրանք կառաջադրվի՝ լրտեսության մեղադրանք, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---