Anonymous-ը հարձակումների է ենթարկում բրազիլական բանկերի կայքերը

Anonymous-ը հարձակումների է ենթարկում բրազիլական բանկերի կայքերը

PanARMENIAN.Net - Իրեն Anonymous Brasil անվանող հաքերային խմբավորումը հարձակվել է բրազիլական մի շարք կայքերի վրա: Այս մասին խմբավորումը գրել է իր միկրոբլոգում:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, հարձակման հետևանքով Բրազիլիայի բանկերից մեկի կայքը անհասանելի է դարձել: Սա արդեն երրորդ հարձակումն է հաքերների կողմից բրազիլական կայքերի վրա: Հունվարի 30-ին Anonymous-ը հարձակվել էր երկրի ամենախոշոր բանկի կայքի վրա: Հունվարի 31-ին կոտրել էին երկրորդ ամենախոշոր բանկի կայքը: Մի քանի ժամ երկու բանկերի կայքերն էլ անհասանելի էին դարձել:

Anonymous-ի հարձակումների այս ակցիան կրում «գործողություն՝ շաբաթվա պատախան»: Ինչը նշանակում է, որ հնարավոր է հարձակումների ենթարկվող բանկերի թիվն ավելանա: Այս կերպ հաքերները փորձում են ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիան և անհավասարությունը Բրազիլիայում:

Anonymous հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---