ԱՄՆ հետախուզության վերլուծաբանն աշխատավայրից տարել է գաղտնի փաստաթղթերը՝ դրանք տանը պահելով

ԱՄՆ հետախուզության վերլուծաբանն աշխատավայրից տարել է գաղտնի փաստաթղթերը՝ դրանք տանը պահելով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Երկրատարածքային հետախուզության ազգային գործակալության (National Geospatial-Intelligence Agency, NGA) աշխատակիցն աշխատանքի վայրից դուրս է բերել գաղտնի փաստաթղթեր և պահել դրանք իր տանը: Դա պարզվել է ՀԴԲ կողմից իրականացված հետաքննության արդյունքում: Ռոբերտ Հարվինի գործընկերը պատմել է, որ նա մի քանի անգամ NGA տարածքից դուրս է բերել ինչ-որ ծանր տոպրակ:

67-ամյա Ռոբերտ Հարվինը, որն աշխատում է գործակալությունում որպես վերլուծաբան, ՀԴԲ ներկայացուցիչների հետ զրույցում իրեն «կուտակող» է անվանել: Նա նկատի է ունեցել հոգեկան խանգարում, որի արդյունքում մարդիկ հավաքում և պահում են անպետք իրերը:

Հետաքննությունը սկսվել է 2012-ի հունվարին: Հարվինին մեղադրանքներ ներկայացնելու մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---