Ռոման Բերեզովսկին պաշտոնապես 1,5 տարվա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ 2 փետրվարի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ իր տեղափոխումը մոսկովյան «Դինամո» պաշտոնապես տեղի է ունեցել: «Մենք պաշտոնապես պայմանագիր ենք կնքել: Գործարքի ժամկետը 1,5 տարի է»,- Բերեզովսկու խոսքը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դարպասապահը նաև հավելել է, որ երջանիկ է իրադարձությունների նման ընթացքի համար. «Դրսևորելու եմ ինձ այնպես, որ ղեկավարները չզղջան իրենց որոշման համար: Առավելագույն ջանքեր եմ ներդնելու նրա համար, որ թիմը բարգավաճի»: Կապված նրա հետ, որ «Դինամոյի» առաջին համար Անտոն Շունինը Ռուսաստանի առաջնության 32-րդ տուրում վնասվածք էր ստացել, մոսկովյան ակումբը ստիպված էր նոր դարպասապահ ձեռք բերել: Շունինի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է 2011թ դեկտեմբերի 3-ին: Բերեզովսկին «Դինամոյի» դարպասները պաշտպանել է 2002-2005թթ: Դրանից հետո, նա հանդես է եկել «Խիմկիի» կազմում: Բերեզովսկին մտնում է Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր-դարպասապահների ցուցակի մեջ ըստ մի շարք վիճակագրական ցուցանիշների: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |