ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բելառուսի պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցեւի հրավերով պաշտոնական այցով Մինսկում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության գերատեսչության ղեկավար,ՀՀ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բելառուսի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվում են երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցության հեռանկարները: Ինչպես նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բելառուսական կողմը պատրաստ է «ավելի լայն մասշտաբներ հաղորդել համագործակցությանը»: «Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք Հայաստանին այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել է նա: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կայցելի Ռազմական ակադեմիա, կմասնակցի նորագույն ռազմատեխնիկայի ցուցահանդեսին, ինչպես նաեւ կստորագրիՀայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջեւ 2004 թվականի համագործակցության ծրագիր: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կողմերը կփոխանակվեն նաեւ ռազմական տեխնիկայի եւ սպառազինության արդիականացման փորձով, ՌՈՒ-ի օպերատիվ-մարտական պատրաստվածության բարեփոխումներով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---