Էրդողանը Չեչնիային է նվիրել Մոհամմեդ մարգարեի երեք մազը

Էրդողանը Չեչնիային է նվիրել Մոհամմեդ մարգարեի երեք մազը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեչնիայի Հանրապետությանն է նվիրել Մոհամմեդ մարգարեի երեք մազը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հինգշաբթի ուշ երեկոյան մազերը տեղափոխվել են Ստամբուլից Գռոզնի:

«Թուրքիայի չեչենական համայնքը դիմել էր Էրդողանին՝ խնդրելով Չեչնիային նվիրել սրբությունը: Մեկ ամսվա ընթացքում մենք դրական պատասխան ստացանք և այսօր անգին այս նվերը բերեցինք Գռոզնի»,-լրագրողներին է հայտարարել է Թուրքիայի «Սիվաս» չեչենական կոմիտեի նախագահ Այհան Էրգյուվենը Գռոզնիի օդանավակայանում:

Չնայած սաստիկ սառնամանիքին, Գռոզնիի փողոցներում սրբությունը դիմավորում էին հազարավոր մարդիկ, այդ թվում նախագահ Ռամզան Կադիրովը:

Նշենք, որ հունվարի 26-ին Ուզբեկստանից Չեչնիա բերվեց մարգարեի մի մազը, սրբությունը իրենից տուփ է ներկայացնում, որտեղ գտնվում է մազը պարունակող կապսուլան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---